Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Յոթին էլ հեռացրել են

Յոթին էլ հեռացրել են
14.09.2018 | 04:23

Գերմանական Վասենբերգ քաղաքի սիրողական ֆուտբոլային ակումբի յոթ ֆուտբոլիստ թիմից հեռացվել է նացիստական ողջույնի համար: Բանը եղել է այսպես: Թիմի հովանավորը ֆուտբոլիստներին խնդրել է նացիստական ողջույնի պոզայով դիրք բռնել լուսանկարչական ապարատի դիմաց, նկարել է նրանց ու լուսանկարը հրապարակել սոցցանցում: Ճիշտ է, կարճ ժամանակ անց լուսանկարը հեռացրել է, սակայն դա ակումբի ղեկավարության համար բավական է եղել յոթ ֆուտբոլիստին էլ հեռացնելու և հովանավորի հետ հարաբերությունները խզելու համար: Այնպես որ, եթե դա կատակ էլ է եղել, ապա եղել է հիմար կատակ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2531

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ